Ամերիկյան Meta ընկերությունը նոր սոցիալական ցանց է գործարկել` Threads-ը, որը մրցակից կդառնա Twitter-ին: Նոր համակարգը պաշտոնապես հասանելի է դարձել այս գիշեր:
Այժմ Threads-ը կարելի է ներբեռնել ավելի քան 100 երկրում, այդ թվում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Ճապոնիայում:
Այս սոցցանցը կաշխատի Twitter-ի նման` տեքստային հաղորդագրություններով, դրանք կարելի է հավանել, տարածել և մեկնաբանել: Սոցկայքը կաշխատի Instagram-ի բազայի հիման վրա: