Թել Ավիվում ցուցարարները սկսել են բարիկադներ ստեղծել և խարույկներ վառել քաղաքի գլխավոր մայրուղու վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 10 ցուցարարի:
Ավելի վաղ ցուցարարները շրջափակել էին գլխավոր մայրուղին, իսկ ոստիկանությունը ցույցը ցրելու համար ջրցան մեքենաներ էր կիրառել:
Հունվարից սկսած` Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում ընթանում են դատաիրավական բարեփոխումների նախաձեռնության դեմ բողոքի ցույցեր:
Ըստ ցուցարարների՝ Նեթանյահուի նախաձեռնած դատաիրավական փոփոխությունները հակաժողովրդավարական են, քանի որ դրանք միտված են սահմանափակելու երկրի Գերագույն դատարանի անկախ գործելու հնարավորությունը և գործադիրին ավելի մեծ ազդեցություն տալու դատավորների նշանակման գործընթացում, ինչը իր հերթին ճանապարհ է հարթում ավտորիտար ռեժիմի հաստատման համար:
Նեթնայահուի կառավարությունն էլ նման փոփոխությունները պայմանավորում է երկրի իշխանության երեք թևերի հավասարակշռման խնդրով: Բացի այդ, նախագծով Գերագույն դատարանը զրկվում է նաև Կնեսետում հաստատված կարևոր օրինագծերի չեղարկման հնարավորությունից: