Ֆրանսիայի նկատմամբ հակաքարոզչությունը միտված է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այլ երկրների կողմից հնարավոր գնահատականները կանխելուն: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն ամիսներ շարունակ զանգվածային հակաքարոզչություն էր տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակայնորեն օգտագործել է իր հասցեական գնահատականները և անհանգստությունը` կապված ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետ»,- գրել է նա: