ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Բլինքենն ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը և կոչ արել Թուրքիային՝ աջակցել Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։ Քննարկվել է նաև Սևծովյան հացահատիկային նախաձեռնության ընդլայնման կարևորությունը: