Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին՝ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 7-ին: Նշվում է, որ վճիռն ընթերցվելու է վաղը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարելու ժամանակ: Ադրբեջանում նրանց ներկայացվել են կեղծ մեղադրանքներ՝ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման հոդվածներով: