Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը մասնակցել է Ժնևում տեղի ունեցած Հակաականային գործունեության տնօրենների և ՄԱԿ-ի խորհրդականների 26-րդ միջազգային հանդիպմանը։
Այցի ընթացքում տարբեր երկրների ղեկավարների հետ ձեռք են բերվել հակաականային գործունեության կարիքների գնահատման և փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցերի և համագործակցության պայմանավորվածություններ։