ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադարձավ վաշինգտոնյան հանդիպման արդյունքին ու Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպմանը:
«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա:
Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- եզրափակեց Փաշինյանը: