Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքները՝ պահանջելով ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները: Բաքվի հռետորաբանությանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է վարչապետ Փաշինյանը` նկատելով՝ Լեռնային Ղարաբաղում չկա Հայաստանի բանակ, տեղում միայն Պաշտպանության բանակն է:
Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է հումանիտար ճգնաժամը, ամբողջական շրջափակման հետևանքով դադարեցված են բոլոր մատակարարումները, նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիայի դեմ ադրբեջանական լայնածավալ հակաքարոզչությանը, շնորհակալություն է հայտնել Փարիզին ԼՂ հայության դեմ ադրբեջանական ապօրինի քայլերին արձագանելու համար, նշել, որ Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի ավելի շատ երկրներ հասցեական գնահատական հնչեցնեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը կանխելու համար:
Մանրամասները` ռեպորտաժում: