«Հետախուզությունը մեզ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ Զապորոժիեի ԱԷԿ որոշ էներգաբլոկների տանիքում ռուսները պայթուցիկանման առարկաներ են տեղադրել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ռուսական ՏԱՍՍ-ն, իր հերթին, հղում անելով «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենին, հաղորդում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն պատրաստվում է հուլիսի 5-ի գիշերը հարձակում գործել ԶԱԷԿ-ի վրա` մասնավորապես, հուլիսի 3-ին Հարավ-ուկրաինական ԱԷԿ-ից դուրս բերած ռադիոակտիվ թափոններ պարունակող զինամթերք նետելով: