Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Ուկրաինան համարել է իդեալական փորձադաշտ արևմտյան զենքի համար։
«Համաշխարհային ռազմարդյունաբերության համար ավելի լավ զինափորձարան չկա: Ուկրաինայում ընթացող մարտերն արևմտյան գործընկերներին հնարավորություն են տվել փորձարկել զենքերը ռուսականի հետ ուղիղ առճակատման ժամանակ»,- ասել է նա Financial Times-ին և հավելել.
«Կիևի արևմտյան դաշնակիցներն իրականում կարող են տեսնել՝ արդյոք իրենց զենքերն աշխատո՞ւմ են, որքա՞ն լավ են աշխատում և արդիականացման կարիք ունե՞ն, թե՞ ոչ»:
Ռեզնիկովը պնդել է, որ այս գործընթացին ուշադիր հետևում են բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Հնդկաստանն ու Չինաստանը, և «այն երկրները, որոնք զենք են գնում Ռուսաստանից»։