Մարդու իրավունքների խորհրդում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն: Նա նաև անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրեսը»:
Նդերիտուն հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար, և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։