Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
«Այսօր մենք նշում ենք Սահմանադրության օրը: Եթե սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու կամք և վճռականություն, հուլիսի 5-ը սահմանում է, թե ինչպիսի պետություն պետք է դա լինի:
Դեռևս դիմակայելով արտաքին մարտահրավերներին՝ Հայաստանը վճռական է ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման և արժանապատիվ խաղաղության հաստատման ջանքերում»,- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։