Վաշինգտոնը մերժել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, գրում է The Telegraph թերթը։
«Բեն Ուոլեսի թեկնածությունն արգելափակվեց... Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ֆավորիտն էր, սակայն դաշինքի փաստացի առաջնորդ Վաշինգտոնի հետ զգալի լարվածություն կար՝ Ուկրաինային նրա աննախադեպ աջակցության պատճառով: Կիևին իր ռազմական աջակցությամբ՝ ներառյալ տանկերն ու հեռահար թևավոր հրթիռները, նա հաճախ ավելի հեռուն էր գնում, քան Միացյալ Նահանգները»,- գրում է պարբերականը:
Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար նշանակվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հաղորդվում է, որ Լայենը մասնավոր զրույցներում Բայդենին ասել է, թե մինչև հաջորդ տարի չի կարողանա որևէ պաշտոն զբաղեցնել ՆԱՏՕ-ում:
Երեքշաբթի՝ հուլիսի 4-ին, ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնեց, որ 2014 թվականից Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող նորվեգացի Ենս Ստոլտենբերգը դաշինքի կղեկավարի ևս մեկ տարի։