Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով:
«Հայաստանը նշում է իր պետական կարևոր տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը սահմանում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստան պետության հիմնարար սկզբունքները։ Իր ճանապարհին դեռևս բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման հարցում»,- գրել է Միրզոյանը։