Երևանյան շենքերի վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է, բայց դրանք ավելի քան 4 տասնամյակ սպասարկում են քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանը 2023 թ. ծրագրով շարունակում է վերելակների փոխարինման գործընթացը՝ առավել մեծ ծավալներով։
Շարժիչից մինչև խցիկ. ամբողջությամբ նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Նոր վերելակները հարմարավետ են նաև հենաշարժողական ու տեսողական խնդիրներով անձանց համար: