Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է գործող օրենսդրության փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է հոգաբարձուների բարձրագույն խորհրդի ղեկավարի կարգավիճակից «Նազարբաևի համալսարանում», «Նազարբաևի ինտելեկտուալ դպրոցներում» և «Նազարբաևի հիմնադրամում»:
Կատարվող փոփոխությունները նշանակում են, որ նշված հաստատությունների հոգաբարձուների բարձրագույն խորհրդի նախագահը կլինի գործող նախագահը կամ նրա նշանակած անձը:
Ավելի վաղ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ ելբասիի մասին» սահմանադրական օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին փաստաթուղթը: Այս օրենքը կարգավորում էր Նազարբաևի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կարգավիճակն ու արտոնությունները։