Հիմք ընդունելով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի պահանջները՝ լրամշակվել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Փոփոխություններ են կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» N 780-Ա/2 հրամանում և հաստատվել՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 991-Ա/2 հրամանով: