ԼՂ Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել: Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենաօրյա ամփոփագրում: «Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ»,- նշված է հաղորդագրությունում։