Իսրայելում ահաբեկչություն է տեղի ունեցել: Թել Ավիվում ահաբեկիչը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտնի, երեքը ծանր վիճակում են՝ հայտնում է The Jerusalem Post պարբերականը։
Վրաերթ կատարելով՝ ահաբեկիչը դուրս է եկել ավտոմեքենայից և դանակով հարվածել զոհերից մեկի պարանոցին, ինչից հետո սպանվել է քաղաքացիական հագուստով անձի կողմից:
Իսրայելական ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչ է եղել և գործել է միայնակ։ Նշվում է, որ նա 23-ամյա Հասան Իսա Հուսեյն Հալայլան է, որն օրինական հիմունքներով գտնվել է Իսրայելում՝ ստանալով այդ երկրում բուժման թույլտվություն։
Լրատվամիջոցներ փոխանցմամբ՝ միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը: Հարձակումը տեղի է ունեցել իսրայելա-պաղեստինյան լարվածության և Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի հակաահաբեկչական լայնածավալ գործողության ֆոնին։