Թուրքիան և Եգիպտոսը տասը տարվա ընթացքում առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել՝ ասված է երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս քայլը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին պայմանավորել էին բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ նշանակել: