Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ճարպակալման պատճառներն ու դրա կանխարգելումը:
Ըստ այդմ՝ ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:
Մարմնի քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները.
• գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ.
• անառողջ սնունդ.
• ֆիզիկական ակտիվության պակաս.
• քնի անկանոն ռեժիմ:
Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ծանր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է:
Քաշի ավելացումը կանխելու և նիհարելու քայլերը.
• օգտագործե՛ք ցածր կալորիականությամբ և սննդարար նյութերով հարուստ մթերք` միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ.
• սահմանափակե՛ք հագեցած ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը.
• յուղոտ միսն ու մսամթերքը փոխարինե՛ք լոբազգիներով, ձկնամթերքով, թռչնամսով կամ անյուղ մսով.
• հրաժարվե՛ք ալկոհոլից.
• քաղցր գազավորված ըմպելիքի և հյութերի փոխարեն օգտագործե՛ք ջուր.
• ամեն օր կատարե՛ք ֆիզիկական վարժություններ` արագ քայլք, լող (չափավոր ինտենսիվության, 150 րոպե շաբաթական).
• օգտագործե՛ք ցածր յուղայնությամբ կաթնամթերք:
Հասկանալու համար՝ ունե՞ք ճարպակալում, պետք է հաշվել մարմնի զանգվածի ինդեքսը (BMI):
Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է: