Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք` մասնակցելու հուլիսի 5-7-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 21-րդ նիստին։
Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների, մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման և այլ օրակարգային հարցեր: