Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կրկին սրվել է։
«Հակառակորդը փորձել է առաջխաղացում գրանցել, սակայն ապարդյուն։ Մեր պաշտպանական ուժերը որոշակի հաջողություններ ունեն: Իրադրությունը ռազմաճակատում շատ արագ է փոխվում։ Միևնույն դիրքի նկատմամբ վերահսկողությունը օրական մի քանի անգամ կարող է անցնել կողմերից մեկին»,- ասել է Մալյարը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակտիվորեն արձագանքում է Ուկրաինայի Զինված ուժերի բոլոր գործողություններին։
«Կլեշչիևկայի հարավային հատվածում թեժ մարտեր են, սակայն ուկրաինական զորքերը ևս առաջ են շարժվում: Հյուսիսային ուղղությամբ ևս մարտերը շարունակվում են»,- հավելել է Մալյարը։