Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձի կայուն ու պարբերաբար բարձրացումն ապահովվում է նաև բոնուսային համակարգի միջոցով: Այս տարի շուրջ 6 անգամ ավելացել է ծրագրին հատկացվող գումարը՝ հասնելով 2,5 միլիարդ դրամի: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Պոլիկլինիկաների մանկաբույժները, թերապևտները, ընտանեկան բժիշկներն ու նրանց բուժքույրերը եռամսակը մեկ ստանում են հավելավճարներ իրենց աշխատավարձի նույնիսկ 100%-ի չափով: Այս եռամսյակում համապատասխան բոնուսներ հավաքել են դրա հնարավորությունն ունեցող բուժաշխատողների 70%-ը:
Հաղորդագրությանը կից առողջապահության նախարարությունը նաև
տեսանյութ է հրապարակել: