ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։
«Բարձր եմ գնահատում ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու իմ լիազորությունները գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը»,- նշել է պաշտոնյան Twitter-ի իր միկրոբլոգում։
Ստոլտենբերգի խոսքով՝ Անդրատլանտյան կապերն ապահովել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ազատությունն ու անվտանգությունը գրեթե յոթանասունհինգ տարի, և ավելի վտանգավոր դարձած աշխարհում այդ մեծ միությունը կարևոր է, քան երբևէ։
Ստոլտենբերգը դաշինքը ղեկավարում է 2014 թվականի հոկտեմբերից, նրա լիազորություններն այսպիսով երկարաձգվում են չորրորդ անգամ: