Հաագայում բացվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների հետաքննության միջազգային կենտրոնը:
Ագրեսիայի հանցագործության հետապնդման միջազգային կենտրոնը (ICPA) ներառում է Կիևի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ-ICC) դատախազների:
Որպես միջանկյալ քայլ՝ Կենտրոնը հետաքննություն է անցկացնելու և ապացույցներ հավաքելու՝ նախքան հատուկ տրիբունալ ստեղծելը:
Հատուկ տրիբունալ ստեղծելու կոչերն ակտիվացել են, քանի որ ՄՔԴ-ն՝ պատերազմական հանցագործությունների դատարանը, որը նույնպես հիմնված է Հաագայում, չունի ագրեսիայի հանցագործությունը հետաքննելու մանդատ: Մարտին ՄՔԴ-ն օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար՝ ուկրաինացի երեխաների ենթադրյալ արտաքսման գործով: