Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կմեկնի Բաքու՝ հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ Իրանցի դիվանագետը կմասնակցի Չմիավորման շարժման մասնակից պետությունների արտգործնախարարների գագաթնաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպում կունենա Բայրամովի հետ։
Օրակարգում են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ այցի նպատակն է ամրապնդել վերջերս դիվանագիտական մի շարք քայլերից հետո երկու երկրի շփումներում արձանագրված դրական մթնոլորտը: