Կիրակի լույս երկուշաբթի գիշերն Իսրայելի պաշտպանության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում, հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել Ջենինի փախստականների ճամբարում գտնվող ահաբեկչական խմբավորումների միացյալ շտաբը, ինչպես նաև Ջենինի գումարտակի զինյալների ուժերը։
Նշվում է, որ գործողության նպատակներից է հրթիռների արտադրության տեղամասերի հայտնաբերումն ու վերացումը։ Ըստ պաշտպանության նախարարության՝ Ջենինում եղել է նաև զենքի և պայթուցիկ նյութերի պահեստ։ Իսրայելի բանակի տվյալով՝ հետախուզման մեջ գտնվող պաղեստինցիներն այդ վայրն օգտագործել են որպես ապահով ապաստարան:
Պաղեստինյան աղբյուրներն էլ հայտնում են, որ տեղի բնակիչները դիմադրում են իսրայելցի զինվորականներին, բարիկադներ են կառուցում, այրում մեքենաների անվադողեր։