Հունիսի 26-ից հուլիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 600 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 84, փլուզման, պայթյունի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ քամու, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 5-ական, ուժեղ կարկուտի՝ 6, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, դարափուլի, տեղատարափ անձրևի՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 88, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 195, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 34, հրդեհի կեղծ կանչի՝ 28 և 61 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 22 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 23 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 91, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: