ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։
Նախարարի հետ հանդիպումից հետո նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։