Պետական բյուջեից այս տարի շուրջ 400 մլն դրամ է հատկացվել` հատուկ խմբերում ընդգրկված անձանց 530 անուն դեղ տրամադրելու նպատակով: Բացի այն, որ ընդլայնվել է անվճար տրամադրվող դեղերի ցանկը, նաև որոշ դեղեր, որոնք մինչ այժմ շահառուներին հատկացվում էին պետության կողմից 50 տոկոս փոխհատուցմամբ, հիմա ամբողջովին անվճար կստանան:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այդ բարեփոխումից օգտվելու են հատուկ խմբերում ընդգրկված 220000 և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող 30000 քաղաքացի:
2024 թվականից ևս 6 հիվանդության դեպքում պացիենտները թանկարժեք դեղեր կստանան անվճար: Դեղորայքային քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ մանրամասները` տեսանյութում