Համացանցի օգտատերերը շուրջ 860 հազար եվրո են հավաքել առցանց նվիրատվության հարթակում՝ Փարիզի Նանտեր արվարձանում դեռահասին կրակած ոստիկանի ընտանիքի համար: Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։
Ըստ լրատվականի՝ Gofundme կայքում ավելի քան 40 հազար մարդ է նվիրատվություն կատարել, նախնական նպատակը եղել է հավաքել 50 հազար եվրո:
Միաժամանակ համացանցի օգտատերերը Leetchi կայքում 155 հազար եվրո են հավաքել ոստիկանի կողմից սպանված դեռահասի մոր համար, ակցիային մասնակցել է ավելի քան 8200 մարդ։