ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Այցի ընթացքում նախատեսված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: