Վարշավան լրացուցիչ 500 ոստիկան և հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ կուղարկի Բելառուսի հետ սահման՝ հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժին: 500-հոգանոց ստորաբաժանումը կմիանա լեհ-բելառուսական սահմանի անվտանգությունն ապահովող 5000 սահմանապահին և 2000 զինծառայողին:
Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանը կուժեղացվի՝ այդ երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զորքերի տեղակայման հետ կապված։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բելառուսում շուրջ 8000 զինվոր կա: Այս փաստը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի համար»,- նշել էր պաշտոնյան: