Սումգայիթում այսօր մեկնարկել է մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։
1989 թվականին ծնված Հարություն Հովագիմյանը և 2004 թվականին ծնված Կարեն Ղազարյանը առևանգվել էին մայիսի 26-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր Պաշտպանության նախարարության մարտական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի վրա։
Գերեվարված հայ զինծառայողներին մեղադրում են սահմանը անօրինական հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության և այլ անօրինական գործողություններ կատարելու համար: