Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։