Հուլիսի 2-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 5-րդ փողոցի վերջնամասում նկատվում է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է կուտակած աղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել է կուտակած աղբ (մոտ 12 խմ):