Խաղային ոլորտի ընկերությունների գովազդը սահմանափակելուց, գրասենյակները կրճատելուց, տերմինալներով լիցքավորումն արգելելուց բացի, նոր նախագծեր են մշակվել, համաձայն որոնց Հայաստանում կարգելվի մեր երկրում չլիցենզավորված բուքմեյքերների գործունեությունը և հակառակը, ոչ ռեզիդենտներին հնարավորություն կտրվի արտարժույթով խաղալ տեղական կազմակերպություններում:
Որն է նպատակը. տեղական ընկերությունները ենթարկվում են երկրի օրենսդրությանը, հարկեր են մուծում, դրսիններն անվերահսկելի են: Իսկ օտարեկրացիներին հայկական կազմակերպություններին հասանելիություն տալով՝ երկիր հավելյալ գումար կմտնի: Պետության նպատակը խաղամոլությունը նվազագույնի հասցնելն է, տարատեսակ օրենքներն ու նախագծերը դրան են միտված, բայց ոլորտն ընդհանրապես արգելել մտադիր չեն, հավանականությունը մեծ է, որ մոլախաղերը չեն վերանա, այլ կծաղկեն և այս անգամ վերահսկողությունից դուրս՝ ապօրինի՝ բոլոր վտանգավոր հետևանքներով:
Ֆինանսների նախարարության հեղինակած երկու նոր նախագծերն ուսումնասիրել է Նիկոլայ Ավետիսյանը: