Երևանի համայնքային գրադարանները համալրվել են 482 անուն 12․632 կտոր նոր գրականությամբ, հայտնում են քաղաքապետարանից։
Համայնքային բյուջեից գրադարաններին 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելին, քան նախորդ տարի:
Ցանկում հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ են, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների վերջին ամենապահանջված գրքերը: