Հայաստանն ուսուցիչների՝ հատկապես որակյալ ուսուցիչների պակաս ունի: Մանկավարժների դեֆիցիտ կա հիմնականում մարզային դպրոցներում, թեև, օրինակ սահմանամերձ համայքններում դասավանդման համար պետությունը փոխհատուցում է ճանապարհածախսը, կոմունալներն ու բնակարանի վարձը, նաև հավելավճար տալիս: Կառավարությունը մտադիր է այս ծրագիրը կիրառել ոչ միայն սահմանապահ բնակավայրերում, այլև բոլոր մարզերում, բայց խնդրի լուծման համար դա բավարար չի լինի:
Այժմ մշակվել է օրենքի նոր նախագիծ, որ մանկավարժական բուհերի վերջին կուրսի ուսանողները հնարավորություն ունենան գյուղական դպրոցներում ուսուցչի օգնական աշխատել, որը գուցե կբարելավի, բայց կրկին ամբողջապես չի շտկի իրավիճակը:
Կրթութական բարդ խնդիրների լուծման առաջարկվող տարբերակներն Աննա Զախարյանի ռեպորտաժում: