Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն օգտագործում է բոլոր մեթոդները՝ սահմանային խախտումների կեղծ մեղադրանքներից, ամենաբարձր մակարդակով հայատյացություն տարածելուց մինչև պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ձեռքբերում՝ պետական դավաճանության դիմածների միջոցով, նաև լրտեսում:
Արդեն չորրորդ տարին է ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախում մարդիկ են, որոնք ըստ այդ երկրի իշխանության, կարող են տիրապետել արժեքավոր տեղեկության: Իսրայելից գնած, աշխարհի ամենաարդյունավետ լրտեսական ծրագրերից մեկով, Բաքուն հասանելիություն է ձեռք բերել բազմաթիվ մարդկանց հեռախոսների: Ինչ են խոսում այդ մարդիկ, ինչ են գրում, որտեղ են գտնվում... Պատերազմի ժամանակ, ադրբեջանական կողմը հասանելիություն է ունեցել նաև այնպիսի մարդկանց տիրապետած տեղեկությանը, որոնք կարող էին եղանակ փոխել մարտի դաշտում: Վերջերս էլ պարզվել է, որ 2021-ից Բաքվին հետաքրել է նաև մեր լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրենի հեռախոսի պարունակությունը:
Հակառակորդին հետևելու հարցում Ադրբեջանը չի խնայել, միլիոնավոր դոլարներ է ծախսել, իսկ թե ինչ է արել Հայաստանը պաշտոնյաների, լրագրողների ու ընդդիմության տիրապետած տեղեկության արտահոսքը կասեցնելու համար, և ինչ են խորհուրդ տալիս անել փորձագետները, պատմում է Մուշեղ Իսախանյանը: