Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր Տաջիկստանի հետաքննությունից։ Այդ մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնի է դարձել, որ կրակողը Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովն է։ Հետաքննությունը պարզել է, որ նա ներգրավված է եղել Orienbank-ի նախագահի առաջին տեղակալ Շուխրատ Իսմատուլլոևի առևանգման մեջ, որը կատարվել էր հունիսի 23-ին Դուշանբեում։ Քրեական գործի հարուցումից հետո Աշուրովը Թուրքիայի տարածքով փախել է Մոլդովա՝ ԵՄ երկրներում հետապնդումներից թաքնվելու նպատակով։
Տաջիկստանի 43-ամյա քաղաքացին սկսել է կրակել Քիշնևի օդանավակայանում այն բանից հետո, երբ անվտանգության նկատառումներով նրան թույլ չեն տվել երկիր մտնել։ Տղամարդը ոստիկանից խլած ատրճանակով կրակել և սպանել է երկու իրավապահի, վիրավորել մեկ ուղևորի։ Ձերբակալման ժամանակ վիրավորվել է նաև կրակողը, այս պահին նա հոսպիտալացված է և գտնվում է ծանր վիճակում։