Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ:
Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք: