ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը փոփոխություն է ներկայացրել, որով արգելվում է ցանկացած ֆինանսավորում Ուկրաինային, քանի դեռ չի գտնվել ներկա հակամարտության դիվանագիտական լուծումը։ Այս մասին ասվում է կոնգրեսականի Twitter-ի էջում։
Քաղաքական գործիչը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել ևս մեկ փոփոխություն պաշտպանության բյուջեում:
Նա առաջարկել է նաև արգելել F-16 կործանիչների և հեռահար հրթիռների մատակարարումն Ուկրաինային։