Եվրամիության Խորհրդում Իսպանիայի նախագահության ընթացքում «շատ կարևոր» զարգացումներ են սպասվում՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը TVE-ի հետ հարցազրույցում՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը մանրամասնել է, որ իրադարձությունները կապված են լինելու ինչպես մարտի դաշտում տեղի ունեցող գործողությունների, այնպես էլ հակամարտության կարգավորմանն ուղղված «քիչ թե շատ ստվերային» բանակցությունների հետ։
Նրա կարծիքով՝ Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության հարցը կախված է նրանից, թե ինչ իրադարձություններ կլինեն մոտ ապագայում։
Բորելը ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դժվար թե սկսվեն մինչև 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Եվրոպացի քաղաքական գործիչը կարծում էր նաև, որ Ռուսաստանը խաղաղ բանակցություններին չի մասնակցի, քանի դեռ չի հաղթել։