Լեհաստանի կառավարությունը ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն։
«Պայմանավորված հանգամանքով, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք առավել ևս դիմում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք Nuclear Sharing ծրագրին»,- հայտարարել Է վարչապետը:
Հունիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվան առաջին միջուկային լիցքերը հասցրել է Բելառուս: Մինչ այդ Պուտինը հստակեցրել էր, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը հնարավոր է այն դեպքում, եթե սպառնալիք ստեղծվի պետության տարածքային ամբողջականության համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բացասական է վերաբերվում մարտավարական միջուկային զենքը որպես միջուկային զսպման միջոց կիրառելու գաղափարին:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում ռուսական միջուկային ուժերի տեղակայման հարցում որևէ փոփոխություն չեն արձանագրել: