Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ: Ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Արարատից»: Արման Հովհաննիսյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է և ակումբում է հայտնվել դեռևս 9 տարեկանում։
2009 թվականին Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ ստորագրել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, իսկ 2011-ին իր նորամուտն է նշել Հայաստանի առաջնությունում՝ «Գանձասարի» հետ դիմակայությունում:
Նա ակումբում անցկացրել է 107 հանդիպում, իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջնություններում խաղադաշտ է դուրս եկել 220 անգամ: Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և երկու անգամ գավաթակիր։