Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանում կազմակերպության անդամ 193 երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի անդամակցության վերականգնման հարցը։
2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինի ինքնավարությանը մշտական անդամի կարգավիճակ տրվեց:
2017 թվականին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը որոշեց ընդմիշտ դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։
Հինգ տարի անց Ջո Բայդենի վարչակազմը երկրի անդամակցությունը վերականգնելու հայտ ներկայացրեց՝ խոստանալով վճարել ավելի քան կես միլիոն դոլար ժամկետանց վճարումներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ՝ կազմակերպության գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը։