«Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է տեղափոխվել սաուդարաբական «Ալ Հիլալ»՝ ցանկանալով կարիերան շարունակել Եվրոպայում: Sky Sports-ի տվյալով՝ արաբական ակումբը բելգիացու համար պատրաստ էր տարեկան 58 մլն եվրո աշխատավարձ վճարել, սակայն Լուկակուն հրաժարվել է այդ առաջարկից:
Զուգահեռաբար Լուկակուի տրանսֆերի շուրջ «Չելսիի» հետ բանակցում է «Ինտերը»: Իտալական ակումբում բելգիացին անցած մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով:
Անգլիական կողմը հրաժարվել է երկարաձգել վարձակալման ժամանակը ևս մեկ տարով և կողմ է միայն վերջնական տրանսֆերի իրականացմանն իրեն ցանկալի պայմաններով: Իտալական Ա սերիայի ավարտված մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 25 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ: