Քիշնևի միջազգային օդանավակայանում կրակոցներ են լսել, շենքից մարդկանց տարհանել են։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Մոլդովայի ՆԳՆ-ից։
Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացուն թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա, ինչից հետո նա խլել է սահմանապահի զենքը և կրակել ծառայողի ուղղությամբ։ Եվս մեկ մարդու վրա կրակելուց հետո բարիկադավորվել տարածքներից մեկում։ Հրաձգության հետևանքով կա երկու զոհ:
Դեպքի վայրում աշխատել են արձագանքման ուժերը։ Հատուկ ծառայությունները ձերբակալել, այնուհետև վնասազերծել են մի քանի մարդու պատանդ վերցրած հարձակվողին, նա վիրավոր է։ Օդանավակայանում օդային հաղորդակցությունը դադարեցվել է։